Մեր մասին

Տարիների դադարից հետո Հանրային Ռադիոն վերաբացել է հայկական երաժշտական և ձայնային գոհարներ ստեղծելու և դրանք անմահացնելու գործում առանցքային նշանակություն ունեցող լեգենդար «6-րդստուդիան»: Այն վերանվանվելէ «Ռադիո» ստուդիա և այսօր կրկին տալիս է հնարավորություն hայ և օտարազգի երաժիշտներին մաքրագույն ձայնագրություններ ունենալու:

Ստուդիայի չափերի և տեխնիկական հագեցածության շնորհիվ այստեղ կարողեն ձայնագրվել մեծ երաժշտական կոլեկտիվներ, սիմֆոնիկ կամ կամերային նվագախմբեր, երգչախմբեր, ժողովրդական գործիքների համույթներ, մեծ և փոքր ջազ բենդերի կատարումներ, անհատ երաժիշտներ: Ֆիլմարտադրության մեջ առանցքային նշանակություն կունենա այն, որ «Ռադիո» ստուդիայում իրականացվում է ֆիլմերի հնչյունավորում, ֆիլմերի համար երաժշտության ձայնագրում, ֆիլմերի ձայնային համադրում 5.1-7.1 ձևաչափերով:

Ստուդիայում գործում են երկու ձայնագրման սրահներ, համերգային հատված, դիմահարդարման և հանգստի սենյակ, խոհանոց, կոնֆերանս դահլիճ: Ձայնագրման սրահներում ակուստիկան համապատասխանում է միջազգային ստանդարտներին, և կա հնարավորթություն միաժամանակ աշխատելու տարբեր սրահներում:

Պատերին փակցված նկարներից այստեղ մեզ են նայում մեր երկրի երաժշտական կյանքում մեծ ավանդ ունեցող վարպետները, որոնցից շատերը ստեղծագործել են հենց այս շենքում: «Ռադիո» ստուդիայում ստեղծված են բոլոր պայմանները վայելելո ւմաքրագույն երաժշտությունը և այն ստեղծելու ընթացքը:

The legendary 6th Studio of Public Radio of Armenia, which has played a crucial role in creating and immortalizing Armenian music gems, has been reopened after being closed for years. Renamed Radio Studio, today it gives Armenian and foreign musicians a chance to make best quality recordings.

The size of the studio and the equipment allow large musical groups, such as symphonic or chamber orchestras, choirs, folk instruments ensembles, and jazz-bands to make recordings here. Voice-overs, soundtracks, film dubbing in 5.1-7.1 formats can be done in the newly refurbished studio, and this will be of key importance for filmmaking.

The Studio has two recording halls, a concert section, make-up room, a kitchen and a conference hall. Acoustics in the recording halls meets international standards, there is the possibility to work simultaneously in different halls.

People looking at you from old photos on the walls of the studio made a serious contribution to the musical culture of our country. Moreover, some of them worked here.

At Radio Studio, all conditions have been created to enjoy and create pure music.

Back to top button