Հանրային ռադիոյի Էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ

Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախումբ, կազմակերպվել է 1972 թվականին, Երևանում, հեռուստատեսության և ռադիոյի էստրադային նվագախմբի (19671972, հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Մարտին Վարդազարյան) հիման վրա, որն իր հերթին ստեղծել էր գործիքային հնգյակի (հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյան19541956, 1956-1967 թվականներին՝ Էդվարդ Բաղդասարյան) վերակազմավորումից, որպես հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբ. 19721986 թվականներին գեղարվեստական ղեկավար Մելիք Մավիսակալյան19861987 թվականներին գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ստեփան Շաքարյան1987 թվականից՝ գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյան, դիրիժոր՝ Մարտին Վարդազարյան (1989 թվականից)։

Գործիքային կազմը՝ 4 շեփոր, 4 տրոմբոն, 5 սաքսաֆոն,  ֆլեյտադաշնամուրսինթեզատորկիթառբաս-կիթառտավիղ, հարվածային և լարային նվագարաններ։ Նվագացանկում՝ Արտեմի ԱյվազյանիԱռնո ԲաբաջանյանիԱլեքսանդր ԱճեմյանիԷդվարդ ԲաղդասարյանիԱլեքսեյ Հեքիմյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ստեփան Շաքարյանի և այլոց երկերը։ Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, արտասահմանյան մի շարք երկրներում։

Back to top button